BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վախճանվել է Կարեն Ջանգիրովը

Վախճանվել է Կարեն Ջանգիրովը
27.12.2014 | 14:11

Կյանքի 67-րդ տարում վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:
Կյանքից հեռացավ սկզբունքային ու ազնիվ արվեստագետը, տաղանդավոր անհատականությունը:
Նա ծնվել է 1948 թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը՝ պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1982-ից աշխատում էր Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե` «Թագավորը մահանում է», Անցորդ` «Բալենու այգի», Բազիլ` «Ֆիգարոյի ամուսնությունը», Սերեբրյակով` «Քեռի Վանյա», Վիրտուոզ` «Ավտոբուս», Ալֆրեդ Իլ` «Ծեր տիկնոջ այցը» և այլն:
Կարեն Ջանգիրովն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն դերասան» և այլն: 1972-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արևիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «ՈՒր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» և այլն: 1975 թ. «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989 թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993 թ. արժանացել է Ստանիսլավսկու և Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008 թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Աշխատել է Երևանի դրամատիկական, Փոսի թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ